Մեր մասին
Fancy Handmade in Armenia - Հայկական բնության մեղմությունը և ինքնատիպ հմայքը՝ հավերժացրած զարդերում։
Fancy Handmade Aռmenia-ում մենք ստեղծում ենք բարձրորակ ձեռագործ զարդեր իրական չորացրած ծաղիկներից ՝ հավաքված Հայաստանի դաշտերից, լեռներից և անտառներից։
Յուրաքանչյուր զարդ միավորում է բնության գեղեցկությունն ու ժամանակակից դիզայնը՝ դառնալով իդեալական ընտրություն ինչպես առօրյա ոճի, այնպես էլ կարևոր առիթների համար։
Մեր փոքրիկ ընտանեկան բիզնեսը ծնվել է սիրուց ՝ դեպի բնականը, հայկական բնությունը և այն պատմությունները, որ կարելի է փոխանցել մանրակրկիտ պատրաստված զարդի միջոցով։
Մենք ինքներս ենք հավաքում և չորացնում ծաղիկները՝ պահպանելով դրանց բնական գույներն ու նրբությունը։
Ամեն զարդ պատրաստվում է սիրով, խնամքով և բացառիկ ուշադրությամբ յուրաքանչյուր մանրուքին ։
Զարդերը պատրաստվում են բարձր որակի չգունաթափվող մետաղներից ՝ արծաթ, բժշկական պողպատ կամ լատուն ՝ ոսկեպատված , որպեսզի լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև դիմացկուն։
✨Մենք առաջարկում ենք նաև անհատական պատվերներ ՝ Ձեր սեփական չորացրած ծաղիկներով , օրինակ՝ հարսանեկան փնջից կամ այլ առիթից ։ Սա Ձեր հիշողությունը կրելու ամենանրբանկատ ձևերից է ։
✨Առկա է նաև անվանական չարմերի պատրաստում՝ ձեռքով փորագրված և անհատականացված ։
✨Յուրաքանչյուր զարդ առաքում ենք գեղեցիկ, յուրօրինակ փաթեթավորմամբ ՝ պատրաստ նվիրելու առանց որևէ հավելյալ հոգսի։
Կրելով FancyHandmadeInArmenia-ն՝ դուք ոչ միայն աքսեսուարներ եք կրում, այլև արտահայտում եք ձեր արժեքները.
Ես եզակի եմ։
Ես յուրահատուկ եմ։
Ես գնահատում եմ բնական գեղեցկությունը։
Ես աջակցում եմ ձեռագործ արհեստներին։
#FancyHandmadeInArmenia
Ստեղծված սիրով ու բնության ներշնչմամբ՝ Հայաստանում 💚